Դավիթ Սանասարյանը լրագրողներին ներկայացրեց իրեն ծեծելը
«Երկրորդ օրն էր, որ առանց պատճառաբանության բերման ենթարկեցին», -այսօր Խորենացի փողոցում լրագրողների հետ զրույցում ասաց ակտիվիստ Դավիթ Սանասարյանը:
Նրա ներկայացմամբ, երեկ Ազատության հրապարակում, երբ լրագրողներին հարցազրույց է տվել, մի քանի կարմիրբերետավորներ մոտեցել են ու ուժով տարել ոստիկանական մեքենա:
«Երբ լրագրողներին խնդրում էի քաղաքացիներին ասեն փողոց դուրս գալ, կարմիրբերետավորներից մեկը հարվածեց դեմքիս, աչքերիցս կայծ թռավ: Դուռը փակեցին ու ինձ և երկու ընկերներիս՝ Անդրանիկ Ասլանյանին և Արթուր Սարգսյանին, սկսեցին դաժանաբար հարվածել: Սա աննախադեպ էր:
Ձեռնաշղթաները սեղմած հագցրել էին ու անմարդկային ձևով ծեծում էին բոլորիս: Մոտ 15 անգամ միայն գլխիս եմ հարված ստացել: Ու արդյունքում բժիշկները ախտորոշեցին ուղեղի ցնցում: Երբ հասանք տեղ, ինձ քարշ տալով հանեցին, գցեցին դուրս և կրունկով ուղղակիորեն խփեցին գլխիս: Ամբողջ ընթացքում հայհոյում էին», -ներկայացրեց Սանասարյանը:
Նրա խոսքով, երբ ընկերները տեսել են ուշագնաց է եղել, փորձել են օգնել, բայց ոստիկանները թույլ չեն տվել՝ ասելով, թե «դերասանություն» է անում:
«Ջուր են լցրել վրաս՝ ծաղրելով: Շտապօգնություն կանչեցին ու բժիշկը ասաց, որ պետք է տեղափոխել հիվանդանոց», -նշեց Սանասարյանը՝ խոսելով նվաստացումների մասին, Սանասարյանը պատմեց.
«Կարմիրբերետավորներից մեկը, որին դեմքով ճանաչում եմ, հայտարարեց՝ իջացրեք բածինկեքը, թող լպստի: Նման բան տեղի չունեցավ, բայց հայտարարություն արվեց: Մի բան էլ եղավ, որի մասին ես չէի ուզի խոսել, բայց ընկերս արդեն հայտարարել է, իմ ձեռնաշղթայված վիճակում, ուղղակի թքեց վրաս: Սա էսպես չենք թողելու»:
Նշենք, որ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը գրություններ է ուղարկել ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված ընթացակարգ նախաձեռնելու հարցը լուծելու նպատակով: Այդ հաղորդումների թվում են Դավիթ Սանասարյանի, Վաղինակ Շուշանյանի և մի շարք այլ քաղաքացիների հաղորդումները:
Հարակից հրապարակումներ`
- Փաստաբանների պալատի կոչը ոստիկանության ծառայողներին
- Աշոտ Ահարոնյան. Ոստիկանության պետի հանձնարարությամբ նշանակվել են ծառայողական քննություններ
- Պետք է բացառել քաղաքացու իրավունքների իրականացմանը ցանկացած անհիմն միջամտություն. ՄԻՊ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան