Ագրեսիաներն արդարացնելը մեծ չարիք է մեր ապագայի համար. Է.Միլիտոնյան
«Քաղաքական, կուսակցական հողի վրա շատերն ունեն ծայրահեղ գաղափարներ, այդ գաղափարներն իրագործելու միջոցների տարբեր չափանիշներ: Հասարակության մեջ կան հասունացած խնդիրներ, դժգոհություններ: Հասարակության մեջ դեր խաղալու ցանկություն կա: Այս ամենը զուգուրդվում է ինչ-որ գործողություններով՝ ցույցեր, ակցիաներ կամ վերջին դեպքը՝ ծայրահեղ միջոց, որն արդեն բնութագրվում է ահաբեկչություն»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց Հայաստանի Գրողների միության նախագահ Էդուարդ Միլիտոնյանը:
Ըստ նրա, աշխարհում կան արարքներ, որոնք աշխարհը գնահատում է բացասական, սակայն հայերը նմանատիպ արարքները գնահատում են դրական, հայրենասիրական:
«Աշխարհին ասել, որ մենք որևէ քաղաքական կամ հայրենասիրական գործ պետք է ահաբեկչությամբ լուծենք, դա չի ընկալվելու: Աշխարհն ունի որոշ հարցերի հանդեպ, հատկապես ահաբեկչության, միակերպ գնահատական: Մենք պետք է կարողանանք աշխարհի հետ միաքայլ գնալու ռիթմ ունենալ, ոչ թե մեզ համար մշակել երկակի ստանդարտներ՝ մեր ահաբեկչությունը սկսենք գովել, մերը հայրենասիրական, գաղափարախոսական ահաբեկչություն է, այլոց ահաբեկչությունը համարել ահաբեկչություն: Ագրեսիաներն արդարացնելը մեծ չարիք է մեր ապագայի համար»,- ասաց Է.Միլիտոնյանը՝ ընդգծելով, որ խնդիրները պետք է լուծել օրենքի սահմաններում, խելամիտ:
«Այն ընկերները, ովքեր գրավել են պարեկապահակային ծառայության շենքը, լինեն խելամիտ, հանձնեն զենքերը՝ չվտանգելով իրենց, ուրիշների կյանքը»,- ասաց նա՝ հորդորելով զինված խմբի անդամներին վերադառնալ խելամտության դաշտ, իշխանություններին՝ շարունակել բանակցությունները, որպեսզի սպանություններ չլինեն:
Է.Միլիտոնյանի խոսքով, այս ամենը նաև վատ է ընկալվելու աշխարհի կողմից:
Հարակից հրապարակումներ`
- Քննարկում. «Անօրինական մեթոդներով օրինական երկիր չեն կառուցում»
- Պետք է բացառել քաղաքացու իրավունքների իրականացմանը ցանկացած անհիմն միջամտություն. ՄԻՊ
- Ժիրայր Սեֆիլյանին բանակցություններում ներգրավելու հարցը առայժմ չի քննարկվում. Փոխոստիկանապետ
- ՀՀ փոխոստիկանապետը ներկայացրել է փոխզիջումների գնալու տարբերակը
- ԱԱԾ. «Զինված խումբը հրաժարվում է ազատ արձակել բռնությամբ պահվող անձանց, վայր դնել զենքերը»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան