Թուրքիայի վարչապետին ենթակա ավելի քան 250 հոգի կորցրել են աշխատանքը
Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձից հետո վարչապետ Բինալի Յըլդըրըմի աշխատակազմի 257 աշխատակիցների ծառայողական պարտականությունները դադարեցվել են: Reuters-ին վկայակոչելով Rosbalt.ru-ն գրում է, որ կրոնական գործերի նախագահությունում զբաղեցրած աշխատանքից հեռացվել են նաև 492 մարդ :
Մինչ այս, հաղորդվել էր, որ Թուրքիայի դատարանը ձերբակալել է 85 գեներալի և ծովակալի՝ հեղաշրջման փորձի հետ կապված: Նաև «մաքրվել» են շուրջ 9 հազար պաշտոնյաներ, այդ թվում նաև մեկ նահանգի նահանգապետ և կենտրոնական ենթակայության 29 նահանգապետ:
Նշենք, որ Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձ կիրառվեց հուլիսի 16-ին: Վերջին տվյալներով գործողությունների արդյունքում զոհվել է 290-ից ավել մարդ, 1440 մարդ վիրավորում է ստացել:
Հարակից հրապարակումներ`
- Էրդողան. Եթե 10 րոպե ավել մնայի Մարմարիսում, ինձ կսպանեին կամ կգերեվարեին
- Թուրքիայում 3 մլն պետական ծառայող զրկվել է արձակուրդից
- Թուրքիայում 30 նահանգապետեր հեռացվել են պաշտոններից
- Թուրքիայում հեղաշրջման փորձի հետ կապված ավելի քան 7500 մարդ է ձերբակալվել
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան