Թուրքիայի իշխանությունները Գյուլենի հետ կապ ունեցող 24 ԶԼՄ-ի զրկել են արտոնագրից
Թուրքիայի հեռուստատեսության և ռադիոյի բարձրագույն խորհուրդը դադարեցրել է Էրդողանի քաղաքական հակառակորդ, իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի հետ կապ ունեցող 24 ԶԼՄ-ի հեռարձակումների արտոնագրերը: Ռիա նովոստիի հաղորդմամբ, այս մասին ասված է խորհրդի հայտարարության մեջ:
«Թուրքիայի հեռուստատեսության և ռադիոյի բարձրագույն խորհրդի արտահերթ նիստում միաձայն որոշում է ընդունվել Գյուլենի հետ կապ ունեցող հեռուսա-ռադիոընկերությունների լիցենզիաները չեղյալ հայտարարելու և հեռարձակման իրավունքից զրկելու մասին»,- նշված է հայտարարության մեջ:
Թուրքիայում Գյուլենին մեղադրում են հեղաշրջման փորձ կազմակերպելու մեջ:
Արտոնագրերից զրկվել են՝ STV, Samanyolu Haber, Samanyolu Haber Radyo, Can Erzincan TV, Kanal 124, Yumurcak TV, Hira TV, MC TV, Dünya TV, Kanal Türk, Bugün TV, Mehtap TV, Berfin FM, Kanal Türk Radyo, Burç FM, Samanyolu Haber Radyosu, Radyo Mehtap, Haber Radyo Ege, Dünya Radyo, Radyo Küre, Merkür TV, Esra Radyo, Tuna Shoping TV, Samanyolu Haber Radyo Anadolu.
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին