Թրամփի կնոջը մեղադրել են Միշել Օբամայի ելույթի գրագողության մեջ
Դոնալդ Թրամփի կնոջը՝ Մելանիին մեղադրում են գրագողության մեջ այն բանից հետո, երբ նա նախօրեին ելույթ է ունեցել Հանրապետական կուսակցության համագումարի ժամանակ,-գրում է «Ինտերֆաքս»-ը՝ հղում անելով «Բի-Բի-Սի»-ին:
Այդպիսով, լրագրողները Թրամփի կնոջ խոսքում նմանություն են նկատել ներկայիս ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի կնոջ՝ Միշել Օբամայի 2008 թվականի խոսքի հետ:
Օրինակ, Թրամփն իր ամուսնուն անվանել է «ամենայն կարեկցող» մարդ, ով «պայքարում է իր երկրի համար»: Նա նաև հայտարարել է, որ իր ամուսինը «կներկայացնի բոլորի շահերն, այլ ոչ թե առանձին խմբերի»:
Համագումարը, ինչպես սպասվում է, հինգշաբթի Թրամփին կհաստատի հանրապետականների կողմից ներկայացված ԱՄՆ նախագահի վերջնական թեկնածու: Նրա հավանական մրցակիցը կլինի դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնը:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին