«Նվիրյալ էր». Մարտական ընկերը՝ սպանված գնդապետի մասին
«Շատ տպավորիչ էր նրա վստահելի գործընկեր լինելը, եթե ինչ-որ բան հանձնարարեցիր, ուրեմն պետք է կատարվեր», -այսօր հուլիսի 17-ին ոստիկանության ՊՊԾ գնդում տեղի ունեցած փոխհրաձգության ժամանակ սպանված գնդապետ Արթուր Վանոյանի հոգեհանգստի ժամանակ ասել է նրա մարտական ընկերը՝ «Սուրմալու» ջոկատի հրամանատար, հերոս-ազատամարտիկ Արթուր Խաչատրանը: Վանոյանը նույնպես արցախյան ազատամարտի մասնակից է եղել:
Խաչատրյանն ասաց, որ միասին են «կառուցել» ոստիկանության պարեկապահակային ծառայության գունդը ու պատմեց. «Որ ասենք չէինք հասցրել երեկոյան ինչ-որ գործ ավարտել, ինքը մնում էր, մենք առավոտյան գալիս, տեսնում էինք ամեն ինչ պատրաստ: Ո՞վ է արել, Վանոյանը: Հարցնում էինք՝ ե՞րբ ես արել, պատասխանում էր՝ գիշերը: Ինքը կարող էր անել, ինքը նվիրված էր, նվիրյալ էր...ընտանիքին, հայրենիքին և ոստիկանությանը»:
Մանրամասն՝ տեսանյութում
Հարակից հրապարակումներ`
- Տեղի է ունեցել գնդապետ Արթուր Վանոյանի հոգեհանգիստը
- ՊՊԾ գնդի վրա զինված հարձակման հետևանքով սպանվել է գնդապետ Արթուր Վանոյանը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան