Իոնեսյան. Միայն Երևանում բերման է ենթարկվել 150-200 մարդ
«Ակտիվիստներից շատերին տարել են ոչ թե ոստիկանության բաժիններ, այլ ոստիկանության զորքերի զորամաս, ինչը նոնսենս է»: «Մեդիա կենրոն»-ում «Քաղակտիվիստների բերման ենթարկումը Երևանում զինված հարձակումից հետո. իրավական գնահատականներ» թեմայով քննարկման ժամանակ ասաց «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի նախագահ Դանիել Իոաննիսյանը:
«Զորամաս տանելու պրակտիկան շարունակվեց երեկ Ազատության հրապարակում: Ակտիվիստներից շատերին պահել են տասը ժամից ավելի, Աշտարակում դեպք է եղել, երբ ոստիկանության բաժնում են պահել մեկ օրից ավելի, փաստաբանի հետ տեսակցել չեն թույլատրել, չեն կերակրել»,-ասաց նա:
Իոնեսյանն ասաց, որ հարցում են ուղարկել բերման ենթարկվածների թվի վերաբերյալ:
«Դատելով հաշվարկներից, միայն Երևանում բերման է ենթարկվել 150-200 մարդ: Ըստ լրատվամիջոցների, բերման ենթարկվածներ եղել են նաև Գյումրիում ու Վանաձորում»,-ասաց նա:
ՀԿ նախագահի խոսքով, ոստիկանները ծեծել, «խոշտանգել», հայհոյել, ստորացրել են բերման ենթարկվածներից մի քանիսին:
«Այն բարեփոխումները, որ խոսում էին, չեն գործում: Եթե անգամ համեմատենք անցյալ տարվա էլեկտրիկ Երևանի հետ, անհամեմատ փոփոխություն է: Մարդուն այնքան են ծեծել, որ ուղեղի ցնում է ստացել, ստիպել են կոշիկները համբուրել: Նման բան չի եղել»,-ասաց նա: