Մարվել է «Արևիկ Ազգային Պարկի» տարածքում կրկին բռնկված հրդեհը
ՀՀ Սյունիքի մարզի Արաքսաշեն գյուղի հարակից հանդամասում բռնկված հրդեհը հաջողվել է մեկուսացնել այսօր առավոտյան ժամը 08.20-ին և մարել՝ 08.40-ին,-տեղեկացնում են բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Աղբյուրի փոխանցմամբ՝ հրդեհը բռնկվել էր հուլիսի 17-ին, ժամը 05.10-ին: Այրվել էր մոտ 12 հա անտառային տարածք և հրդեհի գոտին մոտենում էր «Արևիկ» ազգային պարկի սահմաններին: ՀՀ բնապահպանության նախարարության Սյունիքի մարզի տարածքային ստորաբաժանումների և ՀՀ ԱԻՆ հրշեջ փրկարար ջոկատների աշխատակիցներն իրականացրել են հրդեհաշիջման աշխատանքներ: «Զանգեզուր կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի աշխատակիցները հրդեհաշիջման աշխատանքներին զուգահեռ ազգային պարկի սահմաններին կատարել են հակահրդեհային կանխարգելիչ աշխատանքներ և հերթապահություն իրականացրել:
Հարակից հրապարակումներ`
- «Արևիկ Ազգային Պարկ»-ում այրվել է 5 հա բուսածածկույթ
- Քամին խոչընդոտում է «Արևիկ Ազգային Պարկի» հրդեհաշիջմանը
- «Արևիկ Ազգային Պարկի» տարածքում բռնկված հրդեհը մեկ օր է չի հաջողվում մարել