«Զգացել եմ, որ ուզում ա դուրս գա». Զինված խմբի անդամի մայր
«Սասնա ծռեր» խմբի կազմում Ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գունդ հուլիսի 16-ին ներխուժած 26-ամյա Գառնիկ Հովակիմյանը, ծնողների ներկայացմամբ, մինչ այդ ապրել է Ռուսաստանում:
Այսօր ոստիկանությունում լրագրողների հետ հանդիպման ժամանակ Գառնիկի մայրը՝ Մարինե Պապիկյանը, պատմեց, որ որդին մեկ ամիս առաջ է եկել Ռուսաստանից՝ անձնագիրը փոխելու համար: Վերջին անգամ, մոր խոսքով, որդին Հայաստանում եղել է 2012 թվականին:
«Հուլիսի 21-ին անձնագիրը վերցնելու էր, 24-ին գնալու էր Ռուսաստան: Հուլիսի 17-ին էլ ծննդյան օրն էր: Հուլիսի 16-ի իրիկունը գնացել ա ու էլ խաբար չունեմ», - լրագորղներին ասաց մայրը:
Նաև պատմեց, որ հուլիսի 17-ին առավոտյան զանգել է որդուն. «Ասեցի՝ որտե՞ղ ես, ասեց՝ չգիտեմ, մամ, մի շենքի մեջ եմ: Ասեցի՝ ինչ շենք ա, ասեց՝ չգիտեմ: Ինքը ստեղ չի ապրում, ապրում ա Ռուսաստանում, մի ամիս առաջ ա եկել: Ընդեղ ընտանիք ունի, երեխա ունի, կին ունի: Հեռախոսով խոսել եմ, զգացել եմ, որ ուզում ա դուրս գա»:
Հարցերին, թե արդյոք որդին որևէ կապ ունեցե՞լ է զինված խմբի մյուս անդամների կամ «Հիմնադիր խորհրդարանի» ներկայացուցիչների հետ, մայրը պատասխանեց. «Ոչ մի կապ»:
Հարցին, թե ինչպե՞ս են որդուն համոզել, որ մասնակցի ՊՊԾ գնդի գրավմանը, մայրը պատասխանեց, որ այդ մանրամասներին տեղյակ չէ:
Հարցին, թե ինչու է ոստիկանությունը կազմակերպել այս հանդիպումը, Ոստիկանության լրատվության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը ասուլիսում պատասխանեց, որ մարդիկ դիմել են իրավապահներին, խնդրել են օգնել և իրենք տրամադրել են հարթակ՝ ներկայացնելու խնդիրը:
Լրագրողները հետաքրքրվեցին, թե արդյոք ծնողները համոզվա՞ծ են, որ իրենց որդիները գտնվում են հենց ՊՊԾ գնդում, ասուլիսին ներկաները միաձայն դրական պատասխան տվեցին:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան