Լրագրող Պավել Շերեմետը պայթյունից հետո կենդանի է եղել. Ականատես
Ուկրաինական ազգայնական «Ազով» գումարտակից հայտարարել են, որ Կիևում սպանված հայտնի ուկրաինացի լրագրող Պավել Շերեմետը պատրաստվում էր հուլիսի 20-ին լուսաբանել բողոքի ակցիա՝ ընդդեմ գների բարձրացման: Այդ մասին գրում է Lenta.ru-ն վկայակոչելով՝ «112 Ուկրաինա» հեռուստաալիքին:
«Վերահսկվող լրատվամիջոցների գորշ ֆոնին Պավել Շերեմետը իսկական տղամարդ էր», -հայտարարել են գումարտակից:
Ուկրաինայի ներքին գործերի նախարարի խորհրդական Զորյան Շկիրյակն իր հերթին տեղեկացրել է, որ ռումբը, որը տեղադրված է եղել մեքենայում, ինքնաշեն է եղել:
«Ինքնաշեն ռումբը եղել է հեռակարավարվող կամ ուշացումով», -ասել է խորհրդականը:
«РИА Новости» գործակալությունն էլ ՝վկայակոչելով ուկրաինական «1+1» հեռուստաընկերությանը տեղեկացնում է, թե ականատեսը պատմել է, որ պայթյունից հետո Պավել Շերեմետը դեռ կենդանի է եղել:
«Լրագրող Պավել Շերեմետը, որին սպանել են Կիևի կենտրոնում, պայթյունից հետո կենդանի է եղել: Լրագրողը մահացել է շտապ օգնության մեքենայում», -ասել է ականատեսը:
Նաև հաղորդել է, որ դեպքից անմիջապես հետո վազել է մեքենային և տեսել, որ Շերեմետը կենդանի է եղել, բայց ոտքերը սեղմված են եղել մեքենայի այրված սրահում:
Կատարվածի վերաբերյալ մանրամասներ է ներկայացրել նաև տաքսու վարորդը՝ ասելով, որ մեքենան, որի մեջ նստել է Շերեմետը, պայթյունի հետևանքով միանգամից չի բռնկվել, այլ սկզբում ծխացել է:
Ավելին, մարդիկ, ովքեր եղել են դեպքի վայրում, փորձել են մարել ջրով և հանել մեքենայից լրագրողին:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին