Գյումրիից Ռիո դե Ժանեյրո կմեկնի 7 մարզիկ
Օգոստոսի 5-21-ը Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրո քաղաքում տեղի կունենա տարվա գլխավոր մարզական միջոցառումը՝ 31-րդ ամառային օլիմպիական խաղերը: Հեղինակավոր մարզական այս ստուգատեսին Հայաստանի օլիմպիական հավաքականի կազմում հանդես կգան 33 մարզիկ-մարզուհիներ, որոնցից 7-ը ներկայացնում են Շիրակի մարզկենտրոն Գյումրին: Նրանք են բռնցաքմարտիկներ Արթուր Հովհաննիսյան, Հովհաննես Բաչկով, ծնարամարտիկներ Նազիկ Ավդալյան, Գոռ Մինասյան, Քրիստինե Պետրոսյան, հունահռոմեական ըմբաշմարտիկ Արթուր Ալեքսանյան, ձյուդոիստ Հովհաննես Դավթյան:
Շիրակի մարզպետարանից տեղեկացնում են, որ Ռիո դե Ժանեյրոյում սեպտեմբերի 08-19-ը կանցկացվեն նաև հաշմանդամների պարալիմպիկ խաղերը: Այստեղ ծանրամարտ մարզաձևում հանդես կգա Գյումրու «Փյունիկ» կենտրոնի ներկայացուցիչ Գրետա Վարդանյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան