Սարի թաղում ոստիկանների հետ միջադեպի հետքերով մեկ անձ ձերբակալվել է
Իրենց ծառայողական պարտականությունները կատարող ոստիկանության աշխատակիցների նկատմամբ հուլիսի 19-ի երեկոյան կիրառված բռնությունների դեպքերի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով հուլիսի 20-ին ձերբակալվել է 1 անձ։
Այդ մասին տեղեկացնում են Քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից:
Ըստ աղբյուրի, ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով նախատեսված արարք կատարելու կասկածանքով, այն է՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ առողջության համար վտանգավոր բռնությունը՝ կապված նրանց կողմից իրենց ծառայողական պարտականությունները կատարելու հետ, ձերբակալվել է Երևանի բնակիչ, 1978թ. ծնված Հ. Թորոսյանը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ հուլիսի 19-ին՝ ժամը 20-ի սահմաններում, Երևան քաղաքի Մ.Խորենացի փողոցին հարող Գլինկայի և Որմնադիրների փողոցների հատման վայրում մի խումբ անձինք բռնություն են գործադրել իրենց ծառայողական պարտականությունները կատարող ոստիկանության ծառայողների նկատմամբ՝ քարեր և այլ կոշտ առարկաներ նետելով նրանց ուղղությամբ։
Կիրառված բռնությունների հետևանքով տարբեր մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել ոստիկանության 6 աշխատակից, ովքեր ճանաչվել են տուժող։
ՀՀ ՔԿ-ն հատնում է նաև, որ նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհետաձգելի քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։
Հարակից հրապարակումներ`
- Ոստիկանության ծառայողների նկատմամբ բռնություն կիրառելու դեպքի առթիվ հարուցվել է քրգործ
- Սարի թաղի բնակիչների հետ բախման հետևանքով ոստիկաններ են տուժել
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին