«Պավլիկ Մանուկյանին խընդրըմ եմ, թող իմ երեխուն բրախի գա». Սողոմոնյանի հայր
Հուլիսի 16-ին Ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գունդ ներխուժած «Սասնա ծռեր» խմբի կազմում է նաև 31-ամյա Էդգար Սողոմոնյանը:
Նրա ծնողները այսօր ոստիկանությունում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեցին, որ իրենց որդին Ռուսաստանից Հայաստան է եկել հուլիսի 13-ին և պետք է նորից մեկներ Ռուսաստան:
«Խընդրըմ եմ էդ Պավլիկ Մանուկյանին..ես առաջին կարգի հաշմանդամ եմ, երեք-չորս օր ա պետքարան սկի չեմ կարըմ էթամ, ինձ օգնողը նա յա: Երեխա յա, կարողա վախից ա էդ խըմբի մեջ: Ես առաջին կարգի հաշմանդամ եմ, թող երեխուն բրախի գա: Իմ երեխեն պալիտիկայից հեռու ա», -հայտարարեց Էդգար Սողոմանյանի հայրը, որը լրագրողների հետ հանդիպմանը եկել էր հաշմանդամի սայլակով:
Էդգար Սողոմոնյանի հայրը լրագրողներին տեղեկացրեց, որ իր որդին ունի միջնակարգ կրթություն, տեսողության հետ կապված խնդիրներ ունի, զենքի հետ վարվելու կանոններին ծանոթ չէ: Բացի այդ, ավագ Սողոմոնյանը նշեց, որ Էդգարը Ժիրայր Սեֆիլյանի ղեկավարած «Հիմնադիր խորհրդարանի» անդամներին ծանոթ չէ, նրանց հետ «ընդհանրապես կապեր չի ունեցել»:
«Կանչել, ասել են, թե Ղարաբաղա հողերը տալիս են թուրքերին, միտինգին պետք ա մասնակցեն ու էդ միտինգը դառել ա էս ձևի բաներ», -հավելեց հայրը:
Էդգար Սողոմոնյանի մայրն էլ իր հերթին ասաց, որ իրենք ծրագրել էին կիրակի օրը գնալ «պիկնիկի», առևտուր էին արել ու պատրաստվել էին:
«Առաջին կարգի հաշմանդամ եմ, սիրտս ստենտավորված ա, ինձ բարձրացնող, նստացնող չկա, իմ օգնականն ինքն ա: Թող իրանք իրանց գործը շարունակեն ու մեր երեխային տան մեզ: Առևանգել են, ինչ են արել, չեն արել, թող իրար մեջ...», -ասում էր հայրը՝ ընդգծելով, որ իրենց ընտանիքը «պալիտիկայից» հեռու է եղել:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին