Պատանի ըմբիշները մեկնարկային օրը 3 մեդալ են նվաճել
Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում մեկնարկել է ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունը: Մրցումային առաջին օրը մրցագորգ էին դուրս եկել ազատ ոճային ըմբիշները:
Ինչպես տեղեկացնում է ՀԱՕԿ-ի լրատվության բաժինը, Հայաստանի հավաքականի անդամներ Առաքել Մովսեսյանը (42 կգ) և Մհեր Մարկոսյանը (85 կգ) դարձել են մրցաշարի բրոնզե մեդալակիրներ, իսկ Վազգեն Թևանյանը (58 կգ) եզրափակչում պարտվել է ռուս Ալի Շերիևին և բավարարվել արծաթե մեդալով:
Բրոնզե մեդալին մոտ էր նաև 50 կգ քաշային Հարություն Մանուկյանը, ով համառ պայքարում 1:2 հաշվով զիջել է ադրբեջանցի մրցակցին:
Հիշեցնենք, որ այսօր մրցագորգ են դուրս գալու 46 կգ, 54 կգ, 63 կգ, 76 կգ և 100 կգ քաշային կարգ ունեցող ըմբիշները: