Առաջ է քաշվել Շերեմետի սպանության մի քանի վարկածներ
Ուկրաինայի Ներքին գործերի նախարարի խորհրդական Զորյան Շկիրյակը հայտարարել է, որ հայտնի լրագրող Պավել Շերեմետի սպանության գործով նախաքննությունը դիտարկում է մի քանի վարկածներ:
Հիշեցնենք՝ այսօր առավոտյան Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում մեքենայի պայթյունի հետևանքով սպանվել էր հայտնի լրագրող Պավել Շերեմետը: Նախաքննության տվյալներով, մեքենայի մեջ ռումբ է տեղադրված եղել, որը պայթել է Շերեմետի կողմից մեքենան մի քանի մետր վարելուց հետո:
Շերեմետի մասնագիտական գործունեությունը
«РИА Новости»-ի գործակալության փոխանցմամբ այս վարկածը մնում է լրագրողի սպանության հիմնական վարկածը: Լրագրողը ակտիվորեն համագործակցել է ուկրաինական մի քանի պարբերականների հետ՝ հաճախ բարձրացնելով բավական սուր թեմաներ՝ կոռուպցիայից մինչև ուժայինների կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելը:
Քաղաքական շատ գործիչներ և Շերեմետի գործընկերներ կարծում են, որ նրան սպանել են հնեց նրա հրապարակումների համար: «Страна.ua»-ի գլխավոր խմբագիր Իգոր Գուժվան հայտարարել է, որ «Ուկրաինական պրավդա»-ի դեմ, որտեղ աշխատում էր Շերեմետը, «սոցցանցերում սկսվել է ուժգին PR-հարձակում», որը կազմակերպվել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի կողմնակիցների կողմից:
Մյուս վարկածը անցանկալի հարաբերություններն են
Այս վարկածը սերտ կապ ունի Ռուսաստանի Հանրային հեռուստաընկերության հետ, որտեղ Շերեմետը 90-ական թվականներին էր աշխատում և ՌԴ իշխանությունների հետ տարաձայնությունների պատճառով լքեց ՌԴ-ն ու հեռացավ Ուկրաինա:
Շերեմետի ուկրաինացի գործընկերները ասել են, որ լրագրողները չի խոսել, կամ դժգոհել իրեն ուղղված սպառնալիքներից: Բայց միևնույն ժամանակ, ըստ աղբյուրի, «Նովայա գազետա»-ն վկայակոչելով Շերեմետի ընկերներին, հաղորդել է, որ Շերեմետն ու կինը ասել են, որ իրենց հետևում են:
«Ռուսական հետք»
Զորյան Շկիրյակը ներկայացրել է, որ Շերեմետի սպանության հետևում հնարավոր է կանգնած է Մոսկվան: «Անկասկած, մենք պետք է հստակ գիտակցենք, որ նման իրավիճակում, երբ մեր դեմ վարում են հիբրիդային պատերազմ, ռուսական հետքը չենք կարող բացառել՝ հատկապես հաշվի առնելով, թե որքան մասնագիտորեն է կատարվել սպանությունը», -հայտարարել է Շկիրյակը:
Շերեմետը՝ պատահական զոհ է
Այս վարկածի օգտին խոսում է սպանության ձևը: Լրագրողին պայթեցրել են մեքենայի մեջ, որը չի պատկանում իրեն, այլ «Ուկրաինսկայա պրավդա» թերթի ղեկավար Ալյոնա Պրիտուլին: Շերեմետի ընկերները պատմել են, որ Պրիտուլան եղել է լրագողի քաղաքացիական կինը և չի բացառվում, որ ցանկացել են սպանել հենց Ալյոնային և ոչ թե Շերեմետին: Ուկրաինայի ՆԳՆ-ից վստահեցրել են, որ Ալյոնա Պրիտուլի անվտանգությունն ապահովելու համար ուժեր կհատկացվեն:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին