Ռիոյի պարալիմպիկ խաղերում Հայաստանը կներկայանա 2 մարզիկով
2016 թ. Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրո քաղաքում կայանալիք 31-րդ ամառային օլիմպիական խաղերին կհաջորդեն պարալիմպիկ խաղերը:
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության պաշտոնական կայքը, սեպտեմբերի 8-19-ը կայանալիք պարալիմպիկ խաղերում մեր երկիրը կներկայանա 2 մարզուհիներով՝ Գրետա Վարդանյան (անձնական մարզիչ՝ Արտակ Ներսիսյան), ով հանդես կգա ծանրամարտ մարզաձևում և Մարգարիտա Հովակիմյան (անձնական մարզիչ՝ Այծեմիկ Մինասյան)՝ լող մարզաձևում:
Խաղերում Հայաստանի պատվիրակության ղեկավարն է «Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտե» հասարակական կազմակերպության նախագահ Հակոբ Աբրահամյանը: