Զինված խմբին բեռնատար տրամադրելու մեղադրանքով Խ. Գիշչյանը կալանավորվել է
Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօ բավարարել է Խաչատուր Գիշչյանին երկու ամսով կալանավորելու վերաբերյալ Ազգային անվտանգության ծառայության ներկայացրած միջնորդությունը:
Գիշչյանի փաստաբան Տիգրան Սարգսյանը Panorama.am-ին հայտնեց, որ իր պաշտպանյալին առաջադրվել է մեղադրանք Ոստիկանության ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքը զինված հարձակմամբ զավթելու գործողություններին օժանդակելու համար:
«Ըստ մեղադրանքի, իր տիրապետության տակ եղել է «Կամազ» մակնիշի մեքենա, որն ինքը տրամադրել է այդ խմբին: Պաշտպանյալս մեղադրանքը չի ընդունում, ըստ իր ցուցմունքների, բեռնատարն անցել է խմբին՝ անկախ իր կամքից»,-ասաց փաստաբան Սարգսյանը:
Հարցին, արդյոք զինված խմբի անդամները գողացել են մեքենան, փաստաբանը պատասխանեց. «Մանրամասները ես չեմ կարող ասել: Ես չեմ ուզում հրապարակել»:
Հարակից հրապարակումներ`
- Շարունակվում են բանակցային շփումները զինված խմբի անդամների հետ. ԱԱԾ
- ՀՀ իրավապահները շարունակում են ինտենսիվ բանակցություններ վարել զինված խմբի անդամների հետ. ԱԱԾ
- ՊՊԾ գնդի տարածքում գտնվող անձինք ապահովվել են սնունդով և դեղորայքով, դուրս է բերվել ևս մեկ պատանդ. ԱԱԾ
- ԱԱԾ. «Զինված խումբը հրաժարվում է ազատ արձակել բռնությամբ պահվող անձանց, վայր դնել զենքերը»
- ԱԱԾ-ը հայտնում է, որ բանակցությունները ընթանում են, ակտիվ գործողությունների հրաման չկա
- Մեկ ոստիկան զոհվել է, ևս երկուսը՝ վիրավորվել, երկու պատանդ ազատ է արձակվել. ԱԱԾ
- ՀՀ ԱԱԾ. «Զինված անձինք մուտք են գործել ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան