Խորենացի փողոցում խաղաղ են լուսացրել
Էրեբունու ՊՊԾ գնդի մոտ, Խորենացի փողոցում, որտեղ մինչև ուշ գիշեր մարդաշատ էր, խաղաղ են լուսացրել . ոստիկանության ծառայողները շարունակում են փակ պահել փողոցը, հատուկենտ քաղաքացիներ քնած են խոտերի վրա, կանաչ տարածքում։
Երեկ գիշերը, հիշեցնենք, բախում էր առաջացել ՊՊԾ գնդի հակառակ կողմում ՝ Սարի Թաղում, բնակիչների ու ոստիկանության ծառայողների միջև։
Միմյանց ուղղված հայհոյանքները վերածվել էր բախման, և ոստիկանների ուղղությամբ բնակիչները քարեր էին նետել։ Բախման հետևանքով, հայտարարվեց, որ չորս ոստիկան տուժել էր և նրանց շտապօգնության ծառայության միջոցով տեղափոխել էին հիվանդանոց։
Նկատենք, որ երեկ երեկոյան համառորեն տարբեր հայտարարություններ էին տարածվում, թե պատրաստվում են գիշերը գազայն գրոհ կազմակերպել «Ալֆա» խմբի կողմից, բայց փաստորեն, գիշերը ոչ մի նման գործողություն չի ձեռնարկվել ու անցել է խաղաղ։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան