Գեներալ մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը վիրահատության է ենթարկվել. «Հրապարակ»
«Հրապարակ»-ը գրում է. «Արցախյան պատերազմի հերոս, գեներալ մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը՝ Կոմանդոսը, տևական ժամանակ է՝ չի երևում մամուլում, հարցազրույցներ չի տալիս: Նրա բջջային հեռախոսն անհասանելի է: Մինչդեռ հատկապես ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին և դրանից հետո Տեր-Թադևոսյանին հաճախ կարելի էր տեսնել մամուլի էջերում և հեռուստատեսային տարբեր հաղորդումներում:
Պարզվեց, որ գեներալ մայորը մոտ մեկ ամիս առաջ վիրահատության է ենթարկվել, այժմ էլ ապաքինվում է:
«Նրա մոտ մի խնդիր էր, որն ի հայտ է գալիս այդ տարիքի շատ տղամարդկանց մոտ»,-ասել է «Հրապարակ»-ի աղբյուրը:
ԴՕՍԱԱՖ-ից թերթին հայտնել են, որ Տեր-Թադևոսյանն ընդամենը մի քանի ժամով է գալիս աշխատանքի և մինչև օրվա վերջ չի մնում (գեներալ մայորը ԴՕՍԱԱՖ-ի կենտրոնական խորհրդի նախագահն է):
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա