Աճուրդի է հանվել ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի գույքը.«Ժողովուրդ»
«Ժողովուրդ»-ը գրում է. «ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունը աճուրդի է հանել ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի գույքը։ Խոսքը ավտոմեքենաների մասին է, որոնք ռուսական արտադրության են և անչափ հին։
«Ժողովուրդ»–ը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացել է, որ վաճառքի հանված ավտոմեքենաներն են ՝ 1999 թվականի արտադրության «Գազ-3110», 1994 թվականի արտադրության «Գազ 31029», 1988 թվականի արտադրության «Վազ-2121» ։ Դրանք թվով 8-ն են և աճուրդի են հանվել մարտի 10-ին, սակայն մինչ օրս չեն վաճառվել:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա