ՀԽ. Իրավիճակի խաղաղ կարգավորման լավագույն տարբերակը բանակցություններով հարցը լուծելու երկուստեք կամքն է
Հանրային խորհրդում հուլիսի 19-ին տեղի է ունեցել արտահերթ լիագումար փակ նիստ` ՊՊԾ գնդի վրա զինված հարձակման հետևանքով Հանրապետությունում ստեղծված իրադրության և հարցի լուծման խաղաղ տարբերակների քննարկման նպատակով:
Խորհուրդի մամուլի պատասխանատուի փոխանցմամբ, ՀԽ անդամները միակարծիք են եղել, որ իրավիճակի խաղաղ կարգավորման լավագույն տարբերակը բանակցությունների և երկխոսության միջոցով հարցը լուծելու երկուստեք կամքն է, որը հնարավորինս կնվազեցնի խնդրի բացասական հետևանքները:
Հանրային խորհուրդը պատրաստակամություն է հայտնել ամեն կերպ աջակցել, որպեսզի հասարակությունն ու պետությունը լարված այս իրավիճակը հաղթահարեն առանց ցնցումների:
ՀԽ-ն գտնում է, որ ներկա իրադրության կարգավորումից հետո պետք է ապահովվի լայն երկխոսություն իշխանությունների և հասարակության տարբեր շերտերի միջև Հայաստանի առջև ծառացած խնդիրների` հատկապես Ղարաբաղյան հիմնահարցի վերաբերյալ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան