Շարունակվում են բանակցային շփումները զինված խմբի անդամների հետ. ԱԱԾ
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հայտնում է, որ ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքը զինված հարձակմամբ զավթելու և այնտեղ պատանդներ պահելու կապակցությամբ հուլիսի 17-ի վաղ առավոտից մինչ այժմ իրականացվող հակաահաբեկչական օպերացիայի շրջանակներում ազատվել է հինգ անձ:
«Ներկայումս ՊՊԾ գնդի տարածքում պահվող մյուս պատանդներին ազատ արձակելու, ինչպես նաև առկա իրավիճակին վերջնական խաղաղ հանգուցալուծում տալու նպատակով իրականացվում են ակտիվ գործողություններ, ներառյալ՝ շարունակվում են բանակցային շփումները զինված խմբի անդամների հետ:
Ազգային անվտանգության ծառայությունը մեկ անգամ ևս հայտարարում է, որ ձեռնարկվող միջոցառումներն առանձնահատուկ են և խիստ մասնագիտական, ուստի դրանք կազմակերպող և իրականացնող անձինք կողմնակի միջամտության կամ օժանդակության կարիք չունեն:
ՀՀ իրավապահ մարմինների հատուկ ստորաբաժանումները շարունակում են մնալ մարտական պատրաստվածության վիճակում, սակայն նրանց ակտիվ գործունեության համար առայժմ անհարժեշտ նախադրյալներ չկան», -նշվում է ԱԱԾ հաղորդագրության մեջ:
Հարակից հրապարակումներ`
- ՀՀ իրավապահները շարունակում են ինտենսիվ բանակցություններ վարել զինված խմբի անդամների հետ. ԱԱԾ
- ՊՊԾ գնդի տարածքում գտնվող անձինք ապահովվել են սնունդով և դեղորայքով, դուրս է բերվել ևս մեկ պատանդ. ԱԱԾ
- ԱԱԾ. «Զինված խումբը հրաժարվում է ազատ արձակել բռնությամբ պահվող անձանց, վայր դնել զենքերը»
- ԱԱԾ-ը հայտնում է, որ բանակցությունները ընթանում են, ակտիվ գործողությունների հրաման չկա
- Մեկ ոստիկան զոհվել է, ևս երկուսը՝ վիրավորվել, երկու պատանդ ազատ է արձակվել. ԱԱԾ
- ՀՀ ԱԱԾ. «Զինված անձինք մուտք են գործել ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք»