Թուրքիան արգելափակել է WikiLeaks-ը
WikiLeaks պորտալն արգելափակված է Թուրքիայի տարածքում: «Գազետա.ռու»-ն գրում է, որ այս մասին հաղորդվում է Թվիթերի ինտերնետային ռեսուրսում:
Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ ավելի վաղ հաղորդվել էր, որ WikiLeaks- ը հրապարակել է գրեթե 300 հազար նամակ՝ Թուրքիայի իշխող կուսակցությունից:
Մասնավորապես պորտալը հրապարակել է Արդարություն և զարգացում կուսակցության անդամների նամակագրությունը: Կուսակցությունը ղեկավարում է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան