Խորենացիում մեկ րոպե լռությամբ հարգեցին սպանված գնդապետի հիշատակը
Խորենացի փողոցում հավաքված ակտիվիստներից Անի Նավասարդյանն այսօր կոչ արեց քաղաքացիներին սնունդ հավաքել՝ զինված խմբի անդամներին փոխանցելու համար: Մի քանիսն արձագանքեցին կոչին: Հավաքված սնունդը ՊՊԾ գնդի տարածքում գտնվողներին փոխանցելու պատրաստակամություն էր հայտնել «Արաբո» ջոկատից Մանվել Եղիազարյանը:
ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը բարձրախոսով հայտարարեց, որ սնունդի թեմայով խոսել է Վարուժան Ավետիսյանի հետ: Ասաց՝ սա «նուրբ» հարց է:
«Այս թեմայով ես խոսակցություն եմ ունեցել Ոստիկանության Երևանի քաղաքային վարչության պետի հետ: Վարուժան Ավետիսյանը համաձայն է, որ ես ինքս գնամ որևէ տեղից որևէ սնունդ վերցնեմ: Սա նուրբ հարց է, որին պետք է վերաբերել ծայրահեղ պատասխանատվությամբ, ինձ ճիշտ հասկացեք»,-ասաց Փաշինյանը:
Նա ասաց, որ սնունդը պետք է իր ձեռքից վերցնի Վ. Ավետիսյանի ասած մարդը, կամ անձամբ խմբի անդամներից մեկը:
«Ինձ ճիշտ հասկացեք, այնպես չի, որ որևէ մեկի նկատմամաբ անվստահության խնդիր կա»,-ասաց նա, ավելացնելով, որ կտանի միայն ծխախոտները և իր կողմից գնված սնունդը:
Փաշինյանը ներկաներին կոչ արեց մեկ րոպե լռությամբ հարգել սպանված գնադապետ Արթուր Վանոյանի հիշատակը:
Հարակից հրապարակումներ`
- Շարունակվում են բանակցային շփումները զինված խմբի անդամների հետ. ԱԱԾ
- ՀՀ իրավապահները շարունակում են ինտենսիվ բանակցություններ վարել զինված խմբի անդամների հետ. ԱԱԾ
- ՊՊԾ գնդի տարածքում գտնվող անձինք ապահովվել են սնունդով և դեղորայքով, դուրս է բերվել ևս մեկ պատանդ. ԱԱԾ
- ԱԱԾ. «Զինված խումբը հրաժարվում է ազատ արձակել բռնությամբ պահվող անձանց, վայր դնել զենքերը»
- ԱԱԾ-ը հայտնում է, որ բանակցությունները ընթանում են, ակտիվ գործողությունների հրաման չկա
- Մեկ ոստիկան զոհվել է, ևս երկուսը՝ վիրավորվել, երկու պատանդ ազատ է արձակվել. ԱԱԾ
- ՀՀ ԱԱԾ. «Զինված անձինք մուտք են գործել ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան