Պեսկով. Պուտին-Էրդողան հանդիպումը կայանալու է օգոստոսի առաջին տասնօրյակում
Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների հանդիպումը կայանալու է օգոստոսի առաջին տասնօրյակում: Այս մասին «ՏԱՍՍ» գործակալության փոխանցմամբ, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Նրանք պայմանավորվել են, որ այդ հանդիպումը տեղի է ունենալու օգոստոսի առաջին տասնօրյակում: Հանդիպումը կայանալու է Ռուսաստանի Դաշնությունում, սակայն քաղաքը և հանդիպման ամսաթիվը դեռ համաձայնեցման փուլում են»,- հայտարարել է Պեսկովը:
Ինչպես նշվում է, վերջինս հերքել է այն լուրերը, թե Պուտին-Էրդողան հանդիպումը տեղի է ունենալու Բաքվում: Պեսկովը հավելել է, որ Բաքվում նախատեսված է Պուտինի մասնակցությամբ եռակողմ հանդիպում Իրանի և Ադրբեջանի նախագահների հետ: