Կիևում սպանվել է հայտնի լրագրող
Կիևի կենտրոնում ավտոմեքենայի պայթյունի հետևանքով զոհվել է հայտնի լրագրող Պավել Շերեմետը: «Կոմերսանտ»-ի հաղորդմամբ, դեպքը տեղի է ունեցել այսօր առավոտյան, այն բանից հետո երբ լրագրողը դուրս է եկել տանից ու անցել մի քանի տասնյակ մետր:
Մեքենան պատկանում է «Украинская правда»-ի ղեկավար Ալյոնա Պրիտուլին: Կինը մեքենայի մեջ չի եղել:
Վերջին հինգ տարիների ընթացքում Պավել Շերեմետն ապրում էր Կիևում, աշխատում «Украинская правда» ամսագրում, «Вести» ռադիոընկերությունում հաղորդումներ էր վարում, «Огонек» ամսագրի հեղինակ էր:
Ուկրաինացի իրավապահները տեղի ունեցածը որակել են որպես կանխամտածված սպանություն: Հարուցվել է քրեական գործ: Նախնական տվյալներով, պայթուցիկ սարքը տեղադրված է եղել մեքենայի նստատեղի տակ:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին