Վերջին հրաժեշտը ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանին
Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում այսօր հարազատները, գործընկերները, համաքաղաքացիները վերջին հրաժեշտը տվեցին ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանին:
Հիշեցնենք, ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակետային գնդի հրամանատարի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանը զոհվել է hուլիսի 17-ին ծառայության վայրում, ծառայողական պարտականությունները կատարելիս:
Արթուր Վանոյանը ծնվել է 1967 թվականին: Ծառայությունը ոստիկանության մարմիններում սկսել է 1995 թվականին՝ անցնելով օպերլիազորից ՊՊԾ գնդի հրամանատարի տեխնիկայի գծով տեղակալի ծառայողական ուղին:
Գերազանց ծառայության համար արժանացել է երկու տասնյակ խրախուսանքների: Ամուսնացած էր, ունի երեք երեխա:
Հարակից հրապարակումներ`
- Այսօր տեղի կունենա գնդապետ Արթուր Վանոյանի հուղարկավորությունը
- Տեղի է ունեցել գնդապետ Արթուր Վանոյանի հոգեհանգիստը
- ՊՊԾ գնդի վրա զինված հարձակման հետևանքով սպանվել է գնդապետ Արթուր Վանոյանը