Հալեպը դարձյալ հրթիռակոծման է ենթարկվել, կան զոհեր
Ահաբեկիչ գրոհայինները հրթիռային հարձակման են ենթարկել Սիրիայի Հալեպ քաղաքը, ինչի հետևանքով մահացել է 2 մարդ, 16 քաղաքացի ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Այդ մասին տեղեկացնում է «РИА Новости» գործակալությունը՝ վկայակոչելով «Ալ Մայադին» հեռուստաընկերությանը:
Հրթիռները պայթել են Հալկեպի քաղաքապետարանի և Սաադալլահ Աժ-Ջաբբարի հրապարակի մոտ:
Հուլիսի 20-ին հրթիռակոծման ու արկակոծման էին ենթարկվել Հալեպի բնակելի թաղամասեր, մահացել էր երկու մարդ, այդ թվում՝ 2 երեխա: Հոսպիտալացվել էին 20-ից ավելի մարդ: