ՄԻՊ գրասենյակը ահազանգեր է ստացել
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից տեղեկացնում են, որ ուշադիր հետևում են Երևանի Խորենացի փողոցում և հարակից տարածքում տեղի ունեցող իրադարձություններին:
«Այս պահի դրությամբ թեժ գծի հեռախոսահամարին ստացվել են մի շարք ահազանգեր: Այդ ահազանգերի կապակցությամբ արդեն իսկ ձեռնարկվում են օրենքով սահմանված համապատասխն միջոցներ:
Միաժամանակ, հիշեցնում ենք, որ «Հավաքների ազատության մասին» օրենքով խաղաղ հավաքի ընթացքում անհրաժեշտ է պահպանել հավաքի խաղաղ բնույթը, ձեռնպահ մնալ այնպիսի գործողություններից, որոնք նպատակաուղղված են հավաքի խաղաղ բնույթը վտանգելուն», -նշվում է ՄԻՊ հաղորդագրության մեջ:
Հուլիսի 20-ին գիշերը Խորենացի փողոցում ոստիկանների և բողոքող քաղաքացիների միջև բախում էր սկսվել, և ոստիկանության ծառայողները գազային խլացուցիչներ էին գործի դրել։ Բախման հետևանքով տուծել էին քաղաքացիներ, որոնք շտապ օգնության ծառայության միջոցով տեղափոխվեցին հվանդանոցներ։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան