Գտնվել է The Beatles-ի անհայտ ձայնագրությունը
Մեծ Բրիտանիայում գտնվել է The Beatles խմբի անհայտ ձայնագրությունը,-գրում է «Գազետա.ռու»-ն: Դա «It's For You» երգով սկավառակն է,որը Ջոն Լենոնը և Փոլ Մաքքարթնին գրել էին լիվերպուլցի երգչուհի Սիլլ Բլեքի համար:
52 տարի առաջ խմբի անդամները երգն ուղարկել էին երգչուհուն, ով երգը թողարկել է 1964 թվականին, որից հետո ստեղծագործությունը հիթ է դարձել: Վոկալի պարտիան կատարել է Մաքքարթնին: Ինչ վերաբերում է դեմո-ձայնագրությանը այն անհետացել էր և միայն նոր հայտաբերել են:
Սկավառակը հայտնաբերել է երգչուհու հարազատներից մեկը: Այն ծրարում է եղել՝ դրված երգչուհու իրերի մեջ: Ձայնագրությունը տարել են Լիվերպուլի The Beatles Shop, որպեսզի գնահատեն դրա արժեքը: Արդյունքում որոշվել է սկավառակը վաճառել օգոստոսի 27-ին՝ աճուրդում: Սպասվում է, որ լոտը վաճառասեղանից կգնա 15–20 հազար եվրոյով:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում