Ծայրահեղ ծանր կամ կյանքին վտանգ սպառնացող դեպքեր չունենք. Արմեն Մուրադյան
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այսօր կառավարության նիստից հետո անդրադառնալով Խորենացի փողոցում տեղի ունեցած միջադեպի հետևանքով վնասվածքներ ստացած քաղաքացիների վիճակին, նշեց, որ առավոտյան ժամը 9-ի դրությամբ բուժհաստատություններ դիմել է շուրջ 51 քաղաքացի, որից 29-ը՝ ոստիկաններ։
«Բոլորին ցուցաբերվել է ժամանակին և պատշաճ բուժօգնություն։ Այս պահին ծայրահեղ ծանր կամ կյանքին վտանգ սպառնացող դեպքեր չունենք»,- ասաց Արմեն Մուրադյանը։
Խոսելով հուլիսի 17-ին ՊՊԾ գնդի տարածքում վիրավորվածների առողջական վիճակի մասին՝ առողջապահության նախարարը նշեց, որ ծանր էր ոստիկան Գագիկ Մկրտչյանի վիճակը, բայց այսօր դրական միտում կա, և հնարավոր է՝ օրվա ընթացքում անջատվի արհեստական շնչառության ապարատը։
Անդրադառնալով զինված խմբի անդամներից մեկի հայտարարությանը, ըստ որի` իրենք զրկվել են շտապօգնության ծառայությունից օգտվելու հնարավորությունից` Արմեն Մուրադյանն ասաց, որ շտապօգնության մեքենաները տվյալ տարածքում են և անհրաժեշտության դեպքում բուժօգնություն կտրամադրվի: «Եթե անհրաժեշտություն լինի, շտապօգնությունը կարող է օգնություն ցույց տալ: Կարող եմ միանշանակ ասել հետևյալը` բուժօգնություն որևէ մեկին անհասանելի չի լինի անհրաժեշտության դեպքում»:
Լրագրողներից մեկն էլ հետաքրքրվեց, թե ինչ վիճակում է գտնվում զինված խմբի անդամներից մեկի հղի կինը, նախարարը պատասխանեց. «Առանձնահատուկ տեղեկություն` կապված որևէ մեկի կնոջ հետ, չունեմ, բայց կարող եմ վստահեցնել, որ բոլոր հղիները գտնվում են խիստ ուշադրության ներքո` անկախ նրանից, թե ում կինն են»:
Հարակից հրապարակումներ`
- «Էրեբունի» ԲԿ հիմնականում տեղափոխվել են գազային թունավորմամբ և սալջարդերով
- ԱՆ. 34 տուժած ստանում է հիվանդանոցային բուժում
- ԱՆ. Տուժածներից որևէ մեկի կյանքին վտանգ չի սպառնում
- Նախնական տվյալներ. Բուժհաստատություններ է դիմել 45 տուժած
- Խորենացի փողոցից 13 տուժած տեղափոխվել է Գրիգոր Լուսավորիչ ԲԿ
- Խորենացիում ոստիկանների ու քաղաքացիների բախումից տուժածներ կան
- Քարեր ու խլացուցիչներ Խորենացիում
- Խորենացիում մեկ րոպե լռությամբ հարգեցին սպանված գնդապետի հիշատակը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան