Խորենացիում ոստիկանների ու քաղաքացիների բախումից տուժածներ կան
Լրագրողի հարցին, տուժած ոստիկաններ կան, փոխոստիկանապետ Սամվել Հովհաննիսյանը պատասխանեց՝ շատ: Նա այլ հարցերի չպատասխանեց:
Հիշեցնենք, որ ոստիկանների ու ցուցարարների միջև բախում էր տեղի ունեցել, երկու կողմից միմյանց ուղղությամբ քարեր էին նետել, ոստիկանությունն արցունքաբեր գազ էր կիրառել:
Առողջապահության նախարարությունից այս պահին որևէ տեղեկատվություն տուժածների վերաբերյալ չեն հրապարակել. այսպիսով՝ որևէ պաշտոնական տեղեկություն տուժած քաղաքացիականներից՝ չկա:
Դեպի Խորենացի փողոց եկող շտապ օգնության մեքենաները ցուցարարները բաց են թողնում միայն մեքենայի ներսը ստուգելուց հետո: Այս պահին նրանք փակել են նաև Տիգրան Մեծ փողոցը՝ կենտրոն բերելով աղբամաններ, նստարաններ ու այլ իրեր:
Երթևեկությունը Տիգրան Մեծ փողոցում խաթարված է:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան