Իրանը հայկական կողմի խնդրանքով ավելացրել է գազի մատակարարումը. «Հրապարակ»
«Հրապարակ»-ի տեղեկացմամբ՝ երեկվանից արդեն իրանական կողմը հայկական կողմի խնդրանքով սկսել է գազի ավելացված մատակարարումը` կապված Վրաստանում մայրուղային գազահաղորդակցման վերանորոգման աշխատանքների հետ:
Մինչ այս իրանական կողմի հետ ընթանում էին աշխատանքային բանակցություններ` այդ և մի շարք այլ հարցերի առնչությամբ, իսկ հուլիսի 25-ին, թերթի տեղեկություններով, ՀՀ էներգետիկայի նախարար Լևոն Յոլյանը կայցելի Իրան` երկկողմանի հարցերի քննարկման համար, ինչպես նաև ճանաչողական այցով: Թերթի հարցին, թե ավելացված ծավալներով իրանական գազը կմատակարարվի միայն մե՞կ ամիս, թե՞ դրանից հետո ևս, ասվեց` առայժմ մեկ ամիս:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա