Իշխանության մոտեցումը չի փոխվել. «շտուրմ» չի լինելու. «Հրապարակ»
«Հրապարակ»-ի տեղեկություններով` իշխանության մոտեցումներում ոչինչ չի փոխվել. «շտուրմ» չի լինելու, աշխատելու են ՊՊԾ գունդը գրավածների հետ «անհատապես». նրանց ընտանիքների հետ, վերջիններիս վրա ազդեցություն ունեցող մարդկանցով։
«Շտուրմ կլինի այն դեպքում, երբ տեսնեն, որ ժողովուրդը պատրաստ է գնալ քաղաքացիական բախման, թեև դրա հավանականությունը փոքր է՝ մեր ժողովրդի մենթալիտետի մեջ դա չկա: Հիմա աշխատում են մաշել իրավիճակը։ Արդեն լուրեր կան, որ տղաների մեջ տարակարծություններ կան, մի մասը գտնում է, որ անիմաստ է շարունակելը, մյուս մասը շատ պինդ կանգնած է, իսկ բանակցությունները շարունակվում են հիմնականում դրսում»,- թերթին ասել է նախկին բարձր պաշտոնյա, այժմ ընդդիմադիր անձը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա