Հարցին պետք է տալ քաղաքական լուծում` իրավական հետևանքներով. Վարդան Օսկանյան
Միանշանակ այս հարցին լուծում տեսնում եմ և այդ պատճառով էլ այսօր իմ թիմակիցներով եկել ենք և ոստիկանության ղեկավարության հետ խոսելու, և առհասարակ ասելու՝ ժամանակն է իսկապես հարցը բերել քաղաքական հարթություն և փորձել հարցին տալ քաղաքական լուծում: Այս մասին այսօր Խորենացի փողոցում լրագրողների հետ զրույցում ասաց «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանը:
«Ես միանշանակ մերժում եմ այն միտքը, որ իբր սա փակուղային իրավիճակ է և լուծում չունի: Ես սա ուղղակի մերժում եմ: Չկա այդպիսի բան, ամեն հարց իր լուծումն ունի: Փակուղային կարող է լինել միայն այն դեպքում, երբ հարցը դիտարկենք զուտ իշխանական շահերից: Եթե իշխանությունն ուզում է, որ այս ամենից հաղթող դուրս գալ, իրոք փակուղային վիճակ է, բայց այստեղ հաղթելու հարց չկա: Մենք խնդիրը պետք է կարողանանաք դնել ազգային-պետական հարթության վրա, այլ ոչ թե՝ նեղ քաղաքական, կուսակցական, իշխանական։ Սա շատ ավելի վեր է այդ բոլորից»,- ասաց Վարդան Օսկանյանը:
Նրա խոսքերով՝ եթե հարցը դիտարկեն միայն իրավական հարթությունում, իհարկե դա կարող է բարդություններ առաջացնել:
«Հարցը պետք է դիտարկել քաղաքական հարթությունում: Այն ինչ տեղի է ունեցել, քաղաքական ակցիա է, սրան պետք է տալ քաղաքական լուծում, իհարկե լավ գիտակցելով, որ այդ լուծումն ունենալու է նաև իրավական որոշ հետևանքներ, որը ընդունելի կլինի երկու կողմերի համար էլ: Այսինքն՝ քաղաքական լուծում՝ իրավական հետևանքներով»,- ասաց Վարդան Օսկանյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան