Որ հանդիպեի, կասեի՝ Պավլիկ ջան, ինքդ քեզ հետ խաղաղ չես ապրելու, մանավանդ, ձագդ էլ հետդ է. Բախշյան
Երևանի «Բարև Երևան» ավագանու անդամ Անահիտ Բախշյանն այսօր Խորենացի փողոցում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, թե շատ է ցանկանում հանդիպել «Սասնա ծռեր» խմբի անդամներին և խոսել Պավլիկ Մանուկյանի հետ:
«Որ հանդիպեի, շատ հարգելի Պավլիկին կասեի՝ Պավլիկ ջան, էն տեսակ մեղք ես վերցնում այս պահին՝ ազնիվ նպատակներից ելնելով, բայց էն մեղքը, որը Աստված ոչ անի, կունենաս, ինքդ քեզ հետ խաղաղ չես ապրելու, մանավանդ, ձագդ էլ հետդ է: Ուրիշ ճանապարհ առաջարկեք, եկեք զիջեք դուք էլ, իրենք էլ», -լրագրողների միջոցով փոխանցեց տիկին Բախշյանը:
Նա ասաց, թե հարգում է տղաների բոլոր վեհ գաղափարները ու պատրաստ է ծնկի գալ նրանց առաջ:
«Ես պատրաստ եմ ծնկի գալ տղաների առաջ ու ասել՝ թող չլինի էլի այս արյունահեղությունը: Ուրիշ ձև գտեք, ուրիշ բառեր գտեք», -հայտարարեց հասարակական գործիչը:
Նշենք, որ հուլիսի 17-ին առավոտյան «Սասնա ծռեր» խումբը, որի կազմում է նաև ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը, ներխուժել էր ոստիկանության ՊՊԾ գունդ: Փոխհրաձգության հետևանքով մահացել էր ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանը: Այնտեղ այս պահին կա 4 պատանդ, որոնց թվում են ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաներ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան