Իշխանությունն ամեն ինչ անում և անելու է՝ հասնելու խաղաղ հանգուցալուծման. Վարչապետ
ՀՀ կառավարության այսօրվա նիստից առաջ վարչապետ Հովիկ Աբրահամյանն անդրադառնալով հուլիսի 17-ին ՊՊԾ գնդի տարածք մուտք գործած «Սասնա ծռեր» զինված խմբի անդամների գործողություններին, նշեց, որ մի խումբ անձինք զինված հարձակում են գործել ՊՊԾ-ի տարածքի վրա և վերցրել պատանդներ, սպանվել է ոստիկանության գնդապետ:
«Մեր բոլոր անունից ցավակցում եմ սպանված գնդապետ Արթուր Վանոյանի ընտանիքին, հարազատներին, նրա բոլոր զինակից ընկերներին»,- ասաց վարչապետը:
Այնուհետև ավելացրեց. «Այն, ինչ տեղի ունեցավ պարեկապահակային ծառայության գնդում անթույլատրելի է և դատապարտելի, քանի որ բռնությամբ անհնար է հասնել իրական փոփոխությունների, այն վտանգավոր և անհեռանկար գործընթաց է: Իրավիճակը խիստ մտահոգիչ է և իշխանությունն ամեն ինչ անում և անելու է՝ հասնելու դրա խաղաղ հանգուցալուծմանը»:
Հարակից հրապարակումներ`
- Խորենացի փողոցը՝ նախքան ցուցարարներին հեռացնելը
- Ոստիկանությունը հեռացրեց ցուցարարներին Խորենացի փողոցից