
Ոստիկանությունը հեռացրեց ցուցարարներին Խորենացի փողոցից
Այսօր լուսադեմին ժամը 05:00-ի սահմաններում ոստիկանությունը երկու զգուշացումից հետո՝ուժի կիրառմամբ, հեռացրեց ցուցարարներին Խորենացի փողոցից: Բերման ենթարկվեցին տասնյակ քաղաքացիներ:
Ցուցարարներին ուղղված կոչում ոստիկանները պահանաջում էին անհապաղ դադարեցնել անօրինական հավաքը և վերականգնել փողոցի երթևեկություն, սակայն ցուցարարները չենթարկվեցին իրավապահների պահանջին:
Նշենք, որ ավելի վաղ ոստիկանության ու ցուցարարների բախման արդյունքում Երևանի տարբեր բուժհաստատություններ էին դիմել 45 տուժած, որից 25-ը` ոստիկան։
Panorama.am-ի տեսախցիկը ֆիքսել է նաև գիշերը Խորենացիում՝ մինչ ցուցարարներին հեռացնելը