Թուրքիան դադարեցրել է երկրում Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի գործունեությունը
Թուրքիան որոշել է երկրում ժամանակավորապես կասեցնել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի գործունեությունը ՝ կապված Թուրքիայում հայտարարված արտակարգ իրավիճակի հետ։ Այս մասին հայտնել է փոխվարչապետ Նուման Կուրտուլմուսը` գրում է BBC-ն։
Պաշտոնյան վստահեցրել է, որ Թուրքիայի քաղաքացիների հիմնարար իրավունքներն ու ազատությունները դրանից չեն տուժի։
Կուրտուլմուսը հենվում է Ֆրանսիայի փորձի վրա, որտեղ ևս արտակարգ դրություն է հայտարարված ու դադարեցվել է կոնվենցիայի գործունեությունը։
Փոխվարչապետի խոսքերով, Կոնվենցիայի 15-րդ հոդվածը թույլ է տալիս երկրին մասամբ հրաժարվել պարտականություններից՝ արտակարգ իրավիճակների պայմաններում, որը խանգարում է Կոնվենցիայի իրականացմանը։
Կոնվենցիան պարունակում է այդպիսի հոդված, սակայն նրանում նաև ասվում է, որ Կոնվենցիայի հիմնարար սկզբունքների խախտումն անթույլատրելի է։ Կոնվենցիայում նշվում է, որ անգամ արտակարգ իրավիճակների ժամանակ խոշտանգումներն արգելված են։
Այնուամենայնիվ, կոնվենցիայի 2-րդ հոդվածի՝ կյանքի իրավունք, 2-րդ կետում ասվում է․
«Կյանքից զրկելը չի համարվում սույն հոդվածի խախտում, եթե այն հետևանք է ուժի գործադրման, ինչը բացարձակապես անհրաժեշտ է՝
ա. ցանկացած անձի անօրինական բռնությունից պաշտպանելու համար,
բ. օրինական ձերբակալում իրականացնելու կամ օրինական հիմքերով կալանավորված անձի փախուստը կանխելու համար,
գ. խռովությունը կամ ապստամբությունը ճնշելու նպատակով օրենքին համապատասխան գործողություն ձեռնարկելու համար»:
Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի թիվ 6 արձանագրությամբ՝ մահապատժի վերացման վերաբերյալ, և թիվ 13 արձանագրությամբ՝ բոլոր հանգամանքներում մահապատժի վերացման վերաբերյալ, մահապատիժը վերացվում է։
Հիշեցնենք, որ նախօրեին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հեղաշրջման փորձից հետո, 3 ամսով արտակարգ դրություն է հայտարարել։
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիայում զինված հեղաշրջման փորձից հետո 58 հազար մարդ կորցրել է աշխատանքը
- Էրդողանը CNN-ի եթերում չի բացառել մահապատժի վերականգնումը
- Foreign Policy. Ոչ ոք չի կարող վստահ լինել, որ վաղը Էրդողանը չի իրագործի հերթական սադրանքը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին