Թուրքիայում զինված հեղաշրջման փորձից հետո 58 հազար մարդ կորցրել է աշխատանքը
Թուրքիայում զինված հեղաշրջումից հետո այդ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախաձեռնած մեծածավալ «մաքրազերծումների» շրջանակում 58 հազար մարդ կորցրել է աշխատանքը: Այս մասին տեղեկացնում է The Independent պարբերականը:
Աշխատանքից զրկվածների թվում են զինվորականներ, ոստիկաններ, դատավորներ, կրթական հաստատությունների աշխատակիցներ, ինչպես նաև պետական ծառայողներ:
Էրդողանը հայտարարել է, որ նպատակ ունի բոլոր պետական կառույցները «մաքրել» այն մարդկանցից, ովքեր կասկածվում են զինված հեղաշրջման գործում ներգրավված լինելու, Ֆեթուլահ Գյուլենի հետ համագործակցելու մեջ:
Թուրքական կառավարությունը մեղադրում է հեղաշրջման փորձի կազմակերպման մեջ Գյուլեն շարժմանը, որի անդամները ներթափանցել են Թուրքիայի ռազմական եւ քաղաքացիական ենթակառուցվածքներ: Գյուլենը և նրա կողմնակիցները հերքել են իրենց ներգրավվածությունը հեղաշրջման կազմակերպմանը:
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիայում արտակագ դրություն է հայտարարված
- Սա վերջնական և հզոր հարվածն էր քեմալական Թուրքիային. Սաֆրաստյան
- Թուրքիան արգելափակել է WikiLeaks-ը
- Թուրքիայում պետական հեղաշրջումը դեռ շարունակվում է, խառը իրավիճակ է տիրում. Սասունյան
- Թուրքիան փաստաթղթեր է ուղարկել ԱՄՆ Ֆեթուլլահ Գյուլենի արտահանձնման համար
- Թուրքիայի վարչապետին ենթակա ավելի քան 250 հոգի կորցրել են աշխատանքը
- Թուրքիայում կախաղան են հանել Ֆեթուլլահ Գյուլենի խրտվիլակը
- Թուրքիայում 3 մլն պետական ծառայող զրկվել է արձակուրդից
- Թուրքիայում 30 նահանգապետեր հեռացվել են պաշտոններից
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին