Թուրքիայում արտակագ դրություն է հայտարարված
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկրում երեք ամսով արտակարգ դրություն է հայտարարել՝ կապված տեղի ունեցած հեղաշրջման փորձի հետ։ Այս մասին գրում է Ռիա նովոստին:
«Սահմանադրության 120-րդ հոդվածի համաձայն՝ երկրում երեք ամսով հայտարարվում է արտակարգ դրություն, որպեսզի ավելի արդյունավետ և արագ ձեռնարկվեն քայլեր քաղաքացիների իրավունքների և ազատության ապահովման համար»,- հայտարարել է Էրդողանը կառավարության և Ազգային անվտանգության նիստից հետո:
Նա նշեց է, որ ընդդիմադիր իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի կողմնակիցները, որոնց Անկարայում մեղադրում են ռազմական հեղաշրջման փորձ կատարելու մեջ, «առաջիկա օրերին կամ շաբաթներին» կարող են ռևանշ վերցնել:
Նա նաև քննադատել է երկրի հետախուզությանը, հայտարարել, որ «եթե նրանք լինեին բարձրության վրա, հեղաշրջման փորձը հնարավոր էր կանխել»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան