Չինաստանում ջրհեղեղի հետևանքով տասնյակ զոհեր կան
Չինաստանի հյուսիսում ուժեղ ջրհեղեղի հետևանքով ավելի քան 75 մարդ զոհվել կամ անհետ կորել է: Korrespondent-ը գրում է, որ Չինաստանի քաղաքացիական գործերի նախարարությունը հաղորդել է, որ Պեկինում հորդառատ անձրևների հետևանքով չեղյալ են հայտարարվել թռիչքներ, ընդհատումներ են տեղի ունենում նաև երկաթուղային տրանսպորտի աշխատանքում:
Ջրհեղեղից տուժած շրջաններից տարհանվել են տասնյակ հազարավոր մարդիկ:
Հաղորդվում է նաև, որ 2016 թվականի առաջին կեսին բնական աղետների հետևանքով Չինաստանում 576 մարդ:
Աղբյուրի փոխանցմամբ՝ հուլիսի 20-ին Պեկինում հորդառատ անձրևների պատճառով հայտարարվել է վտանգի «նարնջագույն» մակարդակ:
Լուսանկարների հղումը՝ այստեղ: