
Այս գիշեր ոստիկանություն են տարել ընդհանուր առմամբ 136 քաղաքացի
Հուլիսի 21-ի լուսադեմին Խորենացի փողոցում ոստիկանության կողմից ոստիկանության բաժանմունքներ են տարվել ընդհանուր առմամբ 136 քաղաքացի: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրին ոստիկանության լրատվական ծառայությունից:
Ըստ աղբյուրի, նրանց մի մասը ազատ են արձակվել, մյուս մասն էլ «բերման ենթարկվածի կարգավիճակով» գտնվում են ոստիկանության բաժիններում:
Ավելի վաղ Panorama.am-ը տեղեկացրել էր, որ հուլիսի 21-ի լուսադեմին ժամը 4-ի սահմաններում ոստիկանությունը ուժ է գործադրել, և ցուցարարներին հեռացրել է փողոցից: Այժմ փողոցը փակ է, մարդիկ՝ քիչ: