Հայ տանկիստները մեկնել են Մոսկվա
Հուլիսի 21-ին ՀՀ ԶՈւ ներկայացուցիչները՝ ՀՀ ՊՆ բարձրագույն սպայական խորհրդի անդամ, «Տանկային բիատլոնի ֆեդերացիայի» հայկական մասնաճյուղի ղեկավար, գեներալ-լեյտենանտ Մուրազ Սարգսյանի ղեկավարությամբ մեկնել են Մոսկվա:
ՊՆ հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, հայ տանկիստները մասնակցելու են Ռուսաստանի Դաշնությունում և Ղազախստանի հանրապետությունում «Միջազգային բանակային խաղեր-2016» միջոցառման շրջանակում անցկացվելիք «Տանկային բիատլոն», «Զորային հետախուզության գերազանցիկներ» և «Դիպուկահարների սահմանագիծ» մրցումներին: Մրցումների մեկնարկը կտրվի հուլիսի 30-ին: