ԱՄՆ-ում Զիկա վիրուս է հայտնաբերվել մոտ 400 հղի կնոջ մոտ
Զիկա վիրուսի ախտանիշներ է ունեցող հղի կանանց թիվն ԱՄՆ-ում հասել է 400-ի: Korrespondent-ը գրում է, որ թարմացվող վիճակագրությունը ներկայացվել է հուլիսի 20-ին՝ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման դաշնային կենտրոնների կողմից:
Ընդհանուր առմամբ 50 նահանգներում ներկայումս 1403 մարդու մոտ ախտորոշվել է նշված հիվանդությունը: Գրեթե բոլորը վարակվել են երկրի սահմաններից դուրս: Միացյալ նահանգներում արդեն այս հիվանդության հետևանքով արատ ունեցող 12 երեխա է ծնվել:
Զիկան սուր վարակիչ հիվանդություն է, որը երբեմն մարդկանց է փոխանցվում մոծակներից և ի հայտ է գալիս տենդի տեսքով: Զիկա տենդի գաղտնի շրջանը ստույգ հայտնի չէ, ենթադրվում է որ այն տևում է մի քանի օրից մինչև մեկ շաբաթ:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա