Մինսկի խումբն աշխատում է Սարգսյան-Ալիև հանդիպում կազմակերպելու ուղղությամբ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հնարավոր հանդիպումը կազմակերպելու ուղղությամբ: «Ռիա Նովոստի» գործակալության հետ զրույցում այս մասին հայտնել է Մինսկի խմբի ամերկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
«Նախագահների հաջորդ հանդիպման հստակ ժամկետներ հայտնի չեն: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները՝ ի դեմս ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Ֆրանսիայի, կաջակցեն կողմերի միջև երկխուսության շարունակմանը ամենաբարձր մակարդակով և կշարունակեն աշխատանքները Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հնարավոր հանդիպումը»,-ասել է ամերիկացի համանախագահը:
Հիշեցնենք, որ Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի նախագահները հանդիպել են հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում: ՀԱնդիպումից հետո կողմերը հանդես եկան համատեղ հայտարարությամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան