Անհիմն բերման ենթարկելու դեպքերը՝ ՓՊ-ի հանձնաժողովի նիստում
Վերջին օրերին Երևանում և մասնավորապես Խորենացի փողոցում ոստիկանության ծառայողների կողմից մարդկանց անհիմն բերման ենթարկելու դեպքերը և դրա ընթացքում փաստաբանների գործունեության խոչընդոտման հարցը այսօր քննարկվեց Փաստաբանների պալատի Փաստաբանների իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նիստում։
Հանձնաժողովի համակարգող Կարեն Մեժլումյանը հայտարարեց, որ թեպետ Փաստաբանության մասին օրենքը սահմանում է, որ պետական մարմինները չպետք է խոչընդոտեն փաստաբանների գործունեությունը, մինչդեռ այս օրերին բազմաթիվ փաստաբաններ ունեցել են խնդրներ, չեն կարողացել կամ գտնել իրենց պաշտպանյալին, կամ կապ հաստատել, հանդիպել նրանց հետ։
«Երբ հանկարծ ստացվում էր, ճշտում էինք նրանց գտնվելու վայրը, ճշտելուց հետո էլ մի քանի ժամ չէին կարողանում կապ հաստատել նրանց հետ», -հայտարարեց Մեժլումյանը։
Նա նկատեց նաև, որ համատարած բերման ենթարկելու ժամանակ ոստիկանության բաժիններից բացի, հավաքի մասնակիցներին տարել են նաև զորամասեր։
«Եթե բերման ենթարկելու դեպքում իրավունք ունեն պահել առավելագույնը երեք ժամ, ապա այս դեպքում ոստիկանները մարդկանց պահել են ավելի շատ ընդհուպ մինչև քսան ժամ», -հավելեց Մեժլումյանը։
Նիստում փաստաբան Արսեն Մկրտչյանը ներկայացրեց իր օրինակը, երբ չի կարողացել գտնել ու հանդիպել իր վստահորդին։
Այնուհետև հանձնաժողովը նիստը շարունակեց առանց լրագրողների և ավելի ուշ Փաստաբանների պալատը տարածեց հաղորդագրություն, որ նաև հիշեցնում է. «ՀՀ քրեական օրենսգրքի 332.3 հոդվածի 1-ին մասի համաձայն` պաշտոնատար անձի կողմից փաստաբանի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը արդարադատության դեմ ուղղված հանցագործություն է»:
Հարակից հրապարակումներ`
- ՓՊ-ն ՀՀ ոստիկանությունից ու պետական այլ մարմիններից պահանջում է չխոչընդոտել իրենց լիազորությունների իրականացմանը
- «Բռնությունը, բերման ենթարկումը ավելի շատ է բորբոքում մեր ժողովրդին»
- Այս գիշեր ոստիկանություն են տարել ընդհանուր առմամբ 136 քաղաքացի
- Դավիթ Սանասարյանը լրագրողներին ներկայացրեց իրեն ծեծելը
- Իոնեսյան. Միայն Երևանում բերման է ենթարկվել 150-200 մարդ
- Բոլոր բերման ենթարկվածները ազատ են արձակվել. Ոստիկանություն
- Հունան Պողոսյան. «Բերման ենթարկվածները օրինական հիմքերով են տարվել»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան