Մյունխենի առևտրային կենտրոնում․ կրակոցներից կան 10 վիրավոր ու սպանվածներ
Գերմանիայի Մյունխեն քաղաքի Olympia առևտրային կենտրոնում տեղի է ունեցել կրակոցներ, որի արդյունքում կան զոհեր և վիրավորներ։ Daily Mail-ը հայտնում է 10 վիրավորի մասին։ Գերմանական լրատվամիջոցները հայտնում են, որ հնարավոր է կա 15 զոհ։
Դեռևս հաստատված չէ, հարձակվողը մեկն է եղել, թե մի քանիսը։ Ինչպես գրում է BBC-ն, մարդկանց ոստիկանությունը խորհուրդ է տալիս մնալ տներում, իսկ առևտրային կենտրոնի աշխատակիցները չեն կարողանում լքել շենքը։
Ոստիկանությունը թվիթերում հայտնել է, որ «Ներկա պահին չգիտեն, թե որտեղ են մեղավորները և խորհուրդ է տվել մարդկանց չլինել հանրային վայրերում։
Առևտրային կենտրոնի աշխատակիցներից մեկը CNN-ին ասել է, որ լսվել են կրակոցներ, մարդիկ սկսել են փախնել։ Այնուհետ լսվել է կրակոցներ ավտոկայանատեղիում։
Դեռևս հայտնի չէ հարձակման դրդապատճառները։
Դադարեցվել է հանրային տրանսպորտի գործունեությունը և շարունակվում են անվտանգության գործողությունները։ Էվակուացվել է նաև կենտրոնական կայարանը։
Արդեն իսկ թվիթերում տարածված տեսանյութերում երևում է կրակոցներ արձակողը, ով կրում է սև հագուստներ, և արձակում է 20 կրակոց։ Տեսանյութում երևում է, որ կրակոցները տեղի են ունենում McDonald's-ի դիմաց։