Նիսի ահաբեկչության հետ կապված 5 մարդ ձերբակալվել է
Հուլիսի 14-ին Ֆրանսիայի Նիս քաղաքում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման հետ կապված 5 մարդու մեղադրանք է առաջադրվել՝ ահաբեկչության մեղադրանքներով։
Մոհամեդ Լահուայեջին, ով վարելով բեռնատար մեքենան մխրճվել էր մարդկանց բազմության մեջ՝ սպանելով 84 մարդու, օգնել են 22-ից 40 տարեկան 4 տղամարդ և 1 կին, գրում է BBC-ն։
Լահուայեջին օգնելու մեջ կասկածվողներից մեկը հաջորդ օրը վերադարձել է դեպքի վայր ու նկարահանել հարձակումից հետո առաջացած քաոսը։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի դատախազ Ֆրանսուա Մոլանը։
Կասկածվող 5 անձինք Լահուայեջին կազկակերպչական աջակցություն են ցուցաբերել և հարձակումը ծրագրել են մի քանի ամիսներ շարունակ։
Կասկածյալներից 3-ի նկատմամբ՝ ֆրանկո-թունիսցի Ռամզի Ա ու Մոհամեդ Ուալիդ Գ ու թունիսցի Չոկրի Սի, առաջադրվել է սպանություն՝ ահաբեկչական կապեր ունեցող խմբի կողմից մեղադրանք։
Մյուս երկու աջակիցները եղել են ալբանացի տղամարդ ու Ֆրանսիայի ու Ալբանիայի քաղաքացիություն ունեցող մի կին։ Նրանք կասկածվում են Լահուայեջին զենք տրամադրելու մեջ և նրանց նկատմամաբ առաջադրվել է զենքի հետ կապված օրենքի խախտում՝ ահաբեկչական խմբի հետ առնչությամբ, մեղադրանք։ 5 կասկածյալները կալանքի տակ են։
Ինչպես Լահուայեջը, այս 5 անձինք ևս հայտնի չեն եղել Ֆրանսիայի հետախուզությանը՝ մինչև ահաբեկչության իրականացումը։
Դատախազը նաև նշել է, որ Լահուայեջի հեռախոսի նկարներն ու փնտրման համակարգը ցույց են տվել, որ նա սկսել է պլանավորել հարձակումը 2015թ․-ից։
Հարակից հրապարակումներ`
- Ֆրանսիայի իշխանությունները իդենտիֆիկացրել են սպանված բոլոր 84 զոհերին
- Ֆրանսիայում հնարավոր է երկարաձգվի արտակարգ դրության ռեժիմը կես տարով
- Ֆրանսիայում եռօրյա սուգ է հայտարարվել
- Ֆրանսիայի նախագահը ուղերձ է հղել ժողովրդին