Ռոումինգը Եվրոպայում՝ հատուկ սակագներով
Մինչև 2016թ. հոկտեմբերի 31-ը եվրոպական տասը երկրում՝ Ավստրիայում, Բուլղարիայում, Գերմանիայում, Իսպանիայում, Իտալիայում, Հունաստանում, Միացյալ Թագավորությունում, Նիդերլանդներում, Չեխիայում և Ֆրանսիայում ռոումինգում մուտքային զանգերի և «Զանգ Հայաստան» ծառայության միջոցով ելքային զանգերի համար ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդները կվճարեն ընդամենը 55 դրամ/րոպե: Այս մասին հայտնում են ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունից:
Իսկ Գերմանիայի, Իռլանդիայի, Իսպանիայի, Հունգարիայի, Հունաստանի, Միացյալ Թագավորության, Նիդերլանդների, Չեխիայի, Պորտուգալիայի և Ռումինիայի՝ «Vodafone», ինչպես նաև Իտալիայի «TI»* բջջային օպերատորների ցանցերում ռոումինգում ինտերնետի համար ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդները կվճարեն ընդամենը 35 դրամ/ՄԲ:
«Եվրոպական մի շարք երկրներում ձայնային, ինչպես նաև տվյալների փոխանցման ռոումինգի ծառայությունների համար համապատասխանաբար միևնույն սակագների սահմանումը գրավիչ առաջարկ է բաժանորդների համար: Ընտրվել են այն երկրները, ուր մեր հայրենակիցներն առավել հաճախ են այցելում հանգստի և գործնական նպատակներով: Առաջարկի շահավետությունը պայմանավորված է ոչ միայն զգալիորեն նվազեցված սակագներով՝ մուտքային զանգերի, «Զանգ Հայաստան» ծառայության միջոցով ելքային զանգերի և ինտերնետի 1 ՄԲ-ի համար, այլև համապատասխան երկրներից մի քանիսն այցելող բաժանորդների համար միևնույն սակագնից օգտվելու հարմարավետությամբ: Աշխարհով մեկ մեծ թվով ռոումինգ գործընկերների առկայության շնորհիվ՝ մենք ապահովում ենք հաղորդակցման միջոցների հասանելիություն աշխարհի գրեթե բոլոր անկյուններում, ինչի մասին է վկայում ՎիվաՍել-ՄՏՍ-ի ռումինգ ծառայությունները նախընտրող հավատարիմ բաժանորդների զգալի քանակը», - նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
* Ծովային նավերում ռոումինգում գտնվելու դեպքում գործում է 65 դրամ /10 ԿԲ սակագինը:
Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է օգտվել www.mts.am կայքից, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով, հաղորդակցվել հետ «111 օնլայն» պորտալի միջոցով, կամ այցելել ընկերության սպասարկման կենտրոններից որևէ մեկը: